Իրանի նախագահը կոչ է արել ԵՄ-ի օրինակով վերացնել սահմանները իսլամական երկրների միջև

Մահմեդական երկրների միասնությունը Արևմուտքի պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնի, վստահ է Մասուդ Փեզեշքիանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կոչ է արել վերացնել Իսլամական երկրների միջև սահմանները Եվրամիության օրինակով:
ԻԻՀ նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանը խոսել է Իրանի և Իրաքի միջև վաղեմի և ամուր կապերի, մահմեդական երկրների միասնական միության ստեղծման կարևորության մասին:
Նրա կարծիքով՝ իսլամական աշխարհում միասնության ամրապնդումը արևմտյան պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնի։
Փեզեշքիանը նաև առաջարկել է Իրանի և Իրաքի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացման նպատակով ստեղծել մասնագիտացված հանձնաժողովներ:
Նշենք, որ Իրաք կատարած այցն Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքիանի արտասահմանյան առաջին պաշտոնական այցն էր: