ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք Օրյոլի մարզում և մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի շրջաններում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ։
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ, որոնցից երկուսը խոցվել են Օրյոլի մարզի տարածքում և մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։