ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում (C լիգա, չորրորդ խումբ) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 2:0 հաշվով պատվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հանդիպումն էր Ազգերի լիգայում։ Առաջին հանդիպումը Լատվիայի հետ էր: Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց մրցակցին Երևանում:
Հավելենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 13-ին։