Երկու ամսով կփակվի Սևան–Ծովագյուղ ճանապարհահատվածը

Ծովագյուղ
Երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը 2 ամսով կդադարեցվի: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։