ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Վաշինգտոնի կողմից Կիևին մատակարարված հեռահար զենքով Ռուսաստանի տարածքի խորքին ուկրաինական հարվածների թույլտվությունը հնարավոր էսկալացիոն քայլ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Ինչպես նշել է պաշտոնյան, Վաշինգտոնը լիովին վերահսկում է Կիևին։
«Անկասկած, կիևյան վասալների ոչ մի քայլ չի կարող կատարվել առանց թույլտվությանկամ օգնության, որը գալիս է ԱՄՆ-ից և արևմտյան մյուս դաշնակիցներից։ Դա մտահոգիչ է, վտանգավոր է, բայց հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու մեր վճռականությունն անսասան է», - ասել է Ռյաբկովը Russia Today ալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ քննարկվում է Ուկրաինային ՌԴ տարածքիխորքին հեռահար զենքով հարվածելու թույլտվության հարցը:
CNN հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ նպատակով արևմտյան զենքի օգտագործման արգելքը վերացնելու խնդրանքով Բայդենին դիմել են Ներկայացուցիչների պալատի մի խումբ հանրապետականներ։