Արևմտականների շռայլությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, պետք է զգուշավորությամբ ընդունվի․ Մարիա Զախարովա

Sputnik
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման և վիզայի չեղարկման բանակցություններին՝ դրանք համարելով Հայաստանի ինքնիշխան որոշումը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ հարցում Հայաստանի հետ հարաբերությունների համար վտանգ չի տեսնում։
«Բայց կա մի պահ. արևմտականների նման շռայլությունը, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, պետք է զգուշավորությամբ ընդունվի»,- զգուշացրել է Մարիա Զախարովան։