Ռուսաստանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին․ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հակառուսական տեղեկատվական արշավը ոգեշնչել է որոշ շրջանակների՝ Մոսկվայի և Թեհրանի միջև տարաձայնություններ առաջացնելու նպատակով։ Նա նշել է, որ դա արվում է արևմուտքի շահերից ելնելով։