Ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը․ այդ մարդու ձեռքերը, ոտքերը կապե՞ր․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Հրազդան» ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում երեկ տեղի ունեցած այթյունից հետո քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ձուլարանը անօրինական էր։
Տեսչական մարմինը 2 անգամ մերժել է օբյեկտի շահագործման թույլտվությունը՝ անվտանգության անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանելու հիմքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում, պատգամավորների հարցերին պպատասխանելիս, անդրադարձել էր նաև այս միջադեպին՝ նման դեպքերում պետության գործառույթների համատեքստում։
«Ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը։ Այդ մադու ձեռքերը, ոտքերը կապե՞ր»,- ասել է վարչապետը։