Ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգության ապահովման երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան՝ որտեղ է դա գրված․ Նիկոլ Փաշինյան

Sputnik
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամին անդրադարձել է նաև եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որով ամրագրված է ՌԴ ԱԴԾ սահմանապահների դերը կոմունիկացիաների վերաբացման դեպքում։
Փաշինյանը մեջբերել է փաստաթղթի համապատասխան հատվածը՝ արձանագրելով, որ ճանապարհների անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։
«Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգության ապահովման երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան՝ որտեղ է դա գրված»,- ասել է Փաշինյանը։