Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով ու 25 մլն դրամ գրավով։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն ու Ռուբեն Մելիքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ հավաքված լրագրողներին հայտնել են, որ Աշոտյանին ՔԿՀ տարածքից դուրս են բերելու ավտոեքենայով և տեղափոխելու են տուն, և որևէ մեկը չի կարողանա տեսնել նրան։
Փաստաբանները հայտնել են, որ նման կարգ օրենքով նախատեսված չէ, բայց Քրեակատարողական հիմնարկը նման ավանդույթ է ձևավորել։