Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ՀՀ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.00 %։
Sputnik
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %։
Տեղեկությունը հայտնում են ԿԲ լրատվական ծառայությունից։
Որոշվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 9.00 %, իսկ ՀՀ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր այս տարվա հուլիսի 30-ին՝ այն իջեցնելով կրկին 0.25 տոկոսային կետով։