Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանության ոլորտին վերաբերող հուշագիր են ստորագրել

Բաթում
Երեք երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպումը կայացել Է Բաթումում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պաշտպանության ոլորտում համագործակցելու մասին եռակողմ հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումում երեք երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման ժամանակ։
Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. ԶԼՄ
Նրանք քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համատեղ ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ կառավարությունը միշտ պատրաստ է եղել կարգավորել կապերը Թուրքիայի հետ․ Ռուբինյան