ՌԴ-ն Կիևի հետ չի բանակցի, մինչև Կուրսկի մարզից դուրս չշպրտի Ուկրաինայի ԶՈւ–ին. Շոյգու

Շոյգուն մեկնաբանել է նաև Կուրսկի ԱԷԿ–ում միջուկային սադրանք իրականացնելու Ուկրաինայի փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ տարածքում են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Ռոսիա-24»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Քանի դեռ մենք նրանց դուրս չենք քշել մեր տարածքից, մենք, բնականաբար որևէ բանակցություն նրանց հետ չենք վարի», – ասել է նա։
Նա մեկնաբանել է նաև Կուրսկի ԱԷԿ–ում միջուկային սադրանք իրականացնելու Ուկրաինայի փորձերը` որակելով դա որպես «ահաբեկչության բարձրագույն տեսակի» դրսևորում։
Նա հավելել է, որ ահաբեկիչները ծրագրում էին զավթել ատոմակայանը, բայց, բարեբախտաբար նրանց գործողությունները ձախողվել են։