ՌԴ զինված ուժերը 4 բնակավայր են վերահսկողության տակ վերցրել ԴԺՀ–ում

ՌԴ զինվորականները Դոնեցկում. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հայտնել էին, որ Դոնբասում տեղակայված ուկրաինական բանակը, ՌԴ ԶՈւ–ի առաջխաղացման ֆոնին զգալի կորուստներ է կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ զինված ուժերը Դոնեցկում ազատագրել են Գրիգորովկան, Կրասնոգորովկան, Գալիցինովկան և Վոդյանոյեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
ՌԴ ԶՈւ–ն նախօրեին ազատագրել էր նաև Դոնեցկի Մեմրիկ բնակավայրը։
Բացի այդ, ռուսական ուժերը պարտության են մատնել Ուկրաինայի զինված ուժերի 142-րդ հետևակային և 71-րդ եգերական բրիգադներին, ինչպես նաև տարածքային պաշտպանության 109-րդ բրիգադին Դոնեցկի Կալինովո, Միխայլովկա, Ռոզովկա և Դրուժբա բնակավայրերի տարածքներում: