ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրագործումն ու կիրարկումն ապահովող միջպետական չափորոշիչների մշակման ծրագրում կատարված փոփոխությունները: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։
«Փոփոխություններով նախատեսվում է 2025-2026 թվականներին մշակել չորս միջպետական չափորոշիչ, որոնք կվերաբերեն հոտառության զարգացման համար սեղանի խաղերին և օծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար նախատեսված հավաքածուներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև վնասակար քիմիական նյութերի միգրացիայի մակարդակի որոշման մեթոդներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է նաև մշակել տեքստիլ նյութերից և պոլիմերներից վինիլացետատի միգրացիայի մակարդակի որոշման միջպետական չափորոշիչ՝ հանձնաժողովի կողմից գիտահետազոտական աշխատանքի շրջանակներում մշակված մեթոդաբանության հիման վրա: