Պլասիդո Դոմինգոն Երևանում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Համերգը կկայանա հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 սեպտեմբերի – Sputnik. Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն, որը մեր ժամանակների ամենակարկառուն համաշխարհային արտիստներից մեկն է, հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։
Ամենահեղինակավոր փառատոներից մեկում՝ Արենա դի Վերոնայում Սարսուելային նվիրված գալա համերգի մեծ հաջողությունից հետո Դոմինգոն հանդես կգա Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Համերգը կկայանա հոկտեմբերի 8-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում։
Սեքս-սկանդալ Դոմինգոյի շուրջ. Լոս Անջելեսի օպերան հրատապ հետաքննություն է սկսել
Դոմինգոյի կողքին հանդես կգա միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:
Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ: