Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը հրաժարվել է Թուրքիայի առաջարկից. Շոյգուն` էներգետիկայի օբյեկտներին չհարվածելու մասին

Ռուսական կողմը, Շոյգուի խոսքով, զարմացել է, երբ որոշ ժամանակ անց Ուկրաինան հրաժարվել է թուրքական առաջարկից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինան հրաժարվել է Թուրքիայի` ատոմային էներգետիկայի օբյեկտներին հարվածներ չհասցնելու առաջարկից։ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակներում:

«Թուրքիան մեզ ասել է՝ ահա՛, Ուկրաինայից նման առաջարկ է ստացվել. եկեք պարտավորվենք չհարվածել էներգետիկայի, այդ թվում` ատոմային օբյեկտներին և Սև ծովում առևտրային քաղաքացիական նավատորմին։ Մեր նախագահը համաձայնել է», - ասել է Շոյգուն։

Շոյգուի խոսքով՝ ռուսական կողմը զարմացել է, երբ որոշ ժամանակ անց Ուկրաինան հրաժարվել է նման համաձայնության գալ:
«Երբ տեղի ունեցան Կուրսկի իրադարձությունները, մեզ համար պարզ դարձավ, թե ինչ են նկատի ունցել «ատոմային էներգետիկայի օբյեկտներ ասելով»», - ընդգծել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Նա նշել է, որ Ուկրաինան Կուրսկի շրջանի վրա հարձակմամբ ցանկանում էր Ռուսաստանին ստիպել իր պայմաններով գնալ բանակցությունների և արգելակել Դոնբասում ՌԴ զինված ուժերի առաջխաղացումը:
«Բայց մենք բավականաչափ ուժ ունենք ու շարունակում ենք գրոհել», - հավաստիացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ և 2 կառավարվող ռումբ է խոցվել ՌԴ Կուրսկի մարզի սահմանային գոտում
Օգոստոսի վերջին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կուրսկի ատոմակայան և Կուրչատով քաղաք։ Գրոսսին Կուրսկի ատոմակայան կատարած այցից հետո հայտարարել է, որ իրավիճակը լուրջ է։ Նա ասել է, որ միջուկային վթարի կանխարգելումը կենսական նշանակություն ունի: Սեպտեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Գրոսսիի գլխավորությամբ այցելել էր Զապորոժիեի ԱԷԿ։ Այցի արդյունքներով պաշտոնյան նշել էր, որ ռազմական գործողությունների պատճառով կայանում անվտանգության հետ կապված իրավիճակն անկայուն է և փխրուն: Ավելի ուշ Գրոսսին հայտարարել է, որ ատոմակայանները չպետք է հարձակման ենթարկվեն, և ագրեսիայի նման դրսևորումները ոչ մի կերպ չեն կարող արդարացվել:
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ին, ժամը 5.30-ին հարձակման են անցել Կուրսկի մարզում՝ տարածք գրավելու նպատակով․ նրանց առաջխաղացումը դադարեցվել է, հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ ընդգծելով, որ Կուրսկի մարզում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով: Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար մտցված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ-ների նկատմամբ ուշադրությունը չպետք է թուլացնել. Գրոսսի