Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևի հետ հստակ պայմանավորվածություններ չեն եղել էներգահամակարգին հարվածելու մասին. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանի համար կարևորն իր նպատակին հասնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի էներգահամակարգին հարվածելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չեն եղել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Որևէ հստակ պայմանավորվածություն չի եղել։ Հիմա, Կուրսկի մարզում տիրող իրավիճակի ֆոնին, ինչ-որ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը դժվար է պատկերացնել։ Բայց այս ամենով հանդերձ, մեզ համար, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ գլխավորը մեր նպատակներին հասնելն է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին` Ռուսաստանը պատրա՞ստ է արդյոք հրաժարվել էներգետիկ օբյեկտներին, առևտրային, քաղաքացիական նավատորմին հարվածելուց, թե՞ նման առաջարկները միայն խնդիրներ են առաջացնում Ռուսաստանի համար։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժելուց առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Թուրքիայի՝ էներգետիկ օբյեկտներին, առևտրային, քաղաքացիական նավատորմին հարվածները դադարեցնելու գաղափարը, սակայն նման պայմանավորվածություններից հրաժարվել է հենց Ուկրաինան: