ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան այս պահին վիրահատում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Եվս չորս տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նրանք գտնվում են «Հրազդան» ԲԿ–ում»,– ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։