ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները այսօր երեկոյան երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Կուրսկի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 20: 30-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ահաբեկչական հարձակում իրականացնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա՝ օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Կուրսկի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։