Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել

«BYD song plus» ավտոմեքենայի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար, իսկ «Mercedes EQE500»–ի համար քաղաքապետարանը վճարել է 33 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 21 հատ էլեկտրամոբիլ 644 հազար դոլարով։ Այս մասին գրում է «Հետքը»։
Քաղաքապետարանից կայքի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ էլեկտրամոբիլները սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։
«Թե ում է սպասարկելու թանկարժեք «Mercedes EQE500»-–ը, Երևանի քաղաքապետարանից խոստացան գրավոր հարցմամբ պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ այն գուցե սպասարկի քաղաքապետ Տիգրան Ավինյանին»,– գրում է կայքը։
Գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձեռք է բերվել 2023 թ․-ի մեկ «Mercedes EQE500» և 2024 թ․-ի արտադրության 20 հատ «BYD song plus» ավտոմեքենա։ Լրատվամիջոցը նշում է, որ «Mercedes»-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ «BYD»։
Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։
BYD song plus ավտոմեքենայի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար, իսկ Mercedes EQE500–ի համար քաղաքապետարանը վճարել է 33 մլն դրամ։
ՀՀ կառավարությունը ԱԱԾ–ից 31 ավտոմեքենա հետ վերցրեց և օտարեց