Երևանի N172 դպրոցի երեխաները հեռավար են սովորում. ինչու է շենքում գտնվելը վտանգավոր դարձել

Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցը երրորդ աստիճանի վթարայնություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցի աշակերտներ համար դասապրոցեսն արդեն մի քանի օր է` անցկացվում է հեռավար։ Երեխաներին տուն են ուղարկել այն բանից հետո, երբ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետները երեխաների` դպրոցում գտնվելը համարել են վտանգավոր։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Օրեր առաջ դպրոցի տնօրենը դպրոցում գտնվելու ժամանակ ինչ–որ ձայներ է լսել, ցնցում է զգացել և օրենքով սահմանված կարգով այդ մասին տեղեկացրել է Փրկարար ծառայությանը։ Մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել , ինչի արդյունքում որոշում է կայացվել , որ անվտանգության նկատառումներից ելնելով` մինչև ուսումնասիրություններ կատարելը դպրոցը պետք է անցնի հեռավար ուսուցման»,– հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Ո՞րն է եղել ցնցումների պատճառը` քաղաքապետարանից դեռ չեն պարզաբանում, ասում են , որ պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն մասնագիտական երկրաբանական ուսումնասիրությունից հետո։
Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ցնցումներ դպրոցում զգացել են Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի նախին շենքի պայթեցման արդյունքում։
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին նաև, որ թիվ 172 դպրոցը դեռ 1990 թ.–ից երրորդ աստիճանի վթարայնություն ունի։