ԱՄՆ–ն այցի լավագույն վայրը չէ. Կրեմլը պարզաբանել է` ինչու Պուտինը չի մեկնի ՄԱԿ–ի ԳՎ

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Պեսկովը
ՌԴ պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովին, քանի որ ԱՄՆ–ն այսօր լավագույն ուղղությունը չէ ՌԴ առաջնորդի ուղևորությունների համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա վերջին տարիներին չի մեկնում... Բացի այդ, ԱՄՆ–ն այսօր մի երկիր է, որը, ի դեպ, որպես ՄԱԿ–ի գլխամասի տեղակայման երկիր լավ չի կատարում իր պարտավորությունները։ Այդ պատճառով հիմա դա հավանաբար լավագույն ուղղությունը չէ ուղևորությունների համար», – ասել է նա։
Այսպես է Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել հարցին, թե ինչու է Պուտինը որոշել կրկին ելույթ չունենալ ՄԱԿ–ի ԳՎ–ում։
Ավելի վաղ Պուտինը հաստատել էր 10 հոգուց բաղկացած ռուսական պատվիրակության կազմը, որը պետք է մեկնի Նյու Յորք` մասնակցելու սեպտեմբերի 22-23-ը կայանալիք ՄԱԿ–ի ԳՎ–ի 79-րդ նստաշրջանին։ Պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Պուտինի` Մոնղոլիա կատարած այցի նախապատրաստման շրջանակում ՄՔԴ–ի խնդիր չի առաջացել. Լավրով