Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր խորհրդարանում ասել է, որ չնայած նախապես ստացված թույլտվությանը, իրենց արգելել են ծանոթանալ «Խաղաղության պայմանագրի» տեքստերին։
«Հետո Ադրբեջանում վայնասուն բարձրացավ, որ ընդդիմադիր ռևանշիստներին թույլ են տալիս ծանոթանալ այդ եղելություններին, և մեզ արգելվեց. ուղղակի չենք ուզում, և վերջ»,-նշել է Խաչատրյանը:
«ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ասաց, որ օրենսդրությամբ են կարգավորվում այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անձանց առնչվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին։ Նաև գաղտնի տեղեկությունները տնօրինող պետական մարմինները հնարավորություն ունեն որոշելու»․-մանրամասնել է ընդդիմադիր պատգամավորը։
«Ո՞վ իրավունք ունի որոշել՝ մենք կարո՞ղ ենք ծանոթանալ այդ փաստաթղթին, թե՝ ոչ»․-փորձել է պարզել Արթուր Խաչատրյանը։