Գերիների հարցի լուծումը կարող է կանխորոշել խաղաղության շուրջ հետագա գործընթացները.Սահակյան

Sputnik
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ակնկալվող խաղաղության պայմանագրում գերիների հարցը ներառված չէ։
Սիմոնյանի խոսքով` գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցություններն ընդգրկված են բոլոր ֆորմատներում։ Խորհրդարանի ղեկավարը հիշեցրել է, որ այդ հարցը ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որով Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվել են լուծել գերիների և պատանդների վերադարձի խնդիրը։
«Գերիների հարցի լուծումը պետք է լինի ավելի շուտ, քանի որ դա կարող է կանխորոշել խաղաղության պայմանագրի շուրջ հետագա գործընթացները».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։