ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Անցած շաբաթվա ընթացքում ուկրաինական զինուժի գնդակոծությունների հետևանքով ԴԺՀ-ում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել: Այս տվյալները ներկայացրել է հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատար Դարյա Մորոզովան։
Նշված ժամանակահատվածում 56 մարդ է վիրավորվել։ Զոհերի թվում երեք երեխա կա, նույնքան էլ` վիրավոր։ Մորոզովայի տվյալներով` զոհերի թիվը մեկ շաբաթվա կտրվածքով ավելի մեծ է եղել հուլիսի 22-ին հրապարակված ամփոփագրում։ Այն ժամանակ 9 խաղաղ բնակիչ էր զոհվել։
2024 թվականի սկզբից ի վեր ԴԺՀ–ում 263 խաղաղ բնակիչ է զոհվել, վիրավորվել՝ 1 194-ը։ 2014 թվականից ի վեր զոհերի թիվը հասել է 9 384-ի, ևս 14 478-ը տուժել են: