Վիետնամում «Յագի» թայֆունը զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։
Աղետի հետևանքով ավելի քան 8000 տուն է վնասվել։ Սաստիկ քամին ավելի քան 400 էլեկտրասյուն է տապալել, շուրջ 120 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք ոչնչացչել։
Վերջին տվյալներով՝ 59 մարդ է մահացել, որոնցից 44-ը` թայֆունի հետևանքով առաջացած հեղեղումներից ու սողանքներից։
Քուանգ Նին նահանգում խորտակվել են 25 փոքր բեռնատար նավեր, իսկ մի քանի ձկնորսական նավեր պոկվել են խարիսխներից։
Իշխանությունը ջանքեր է գործադրում թայֆունի հետևանքները վերացնելու ուղղությամբ։