Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրավիրվել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հրավիրվել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ» ռազմավարական երկխոսության նիստից հետո։
«Մենք այսօր նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք դա, ինչպես նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Վստահ եմ, որ դա հաջողված միջոցառում կլինի», - ասել է նախարարը։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը։ Գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը։
Կմասնակցեն նաև կազմակերպության մեջ չընդգրկված մի շարք երկրների ղեկավարներ, օրինակ` հաստատվել է Թուրքիայի նախագահի մասնակցությունը։
Հատկանշական է, որ Թուրքիան և Ադրբեջանն այդ կազմակերպությանն անդամակցելու պաշտոնական հայտ են ներկայացրել։