Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Սասուն Բադասյան
Բադասյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի Սասուն Բադասյանին ազատել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։
Նշենք, որ Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023 թվականի փետրվարի 17-ին։