ՌԴ ՀՕՊ-ը Բելգորոդի մարզում 2 ԱԹՍ է խոցել․ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանությունը Բելգորոդի մարզի երկնքում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք է խոցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 16։00-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի մարզում գտնվող վառելիքի պահեստավորման տարածքի վրա