ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով իր խաղաղ նախաձեռնության շրջանակում միջոցառում է նախապատրաստում, որը տեղի կունենա սեպտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ATV կայքին։
Ելույթ ունենալով Հունգարիայի Կյոտչե քաղաքում անցկացվող ամենամյա փակ միջոցառմանը՝ Օրբանը լրագրողներին պատմել է իր խաղաղապահ առաքելության մասին. այն ընթացքի մեջ է, նա դրա վրա աշխատել է նաև ամռանը։ Օրբանն ակնարկել է, որ գործընթացը սեպտեմբերին կունենա նկատելի դրսևորում, սակայն մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք` հուլիսի սկզբին Օրբանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու հետ: Այնուհետև Հունգարիայի վարչապետը ԵՄ բոլոր առաջնորդներին է փոխանցել ուկրաինական հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը հիմնված է իրավիճակի իրատեսական գնահատման, իրական նպատակների և ժամկետների վրա: