ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի բանտի մի խումբ դատապարտյալներ 30 օրից ավել գտնվում են հացադուլի մեջ։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` նրանց մեկուսացրել են բանտի կարանտինային մասնաշենքի 1-ին խցում։
«Հացադուլ հայտարարած դատապարտյալներն են՝ Սաֆարյան Արամ Վարուժանի, Թադևոսյան Արման Հակոբի, Բավցյան Բախշի Ռուբիկի, Նազարյան Գեղամ։ Ավելին՝ հացադուլ անողներից մեկի վիճակն, ըստ դատապարտյալների, ծանր է, պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, հարցին լուծում չեն տալիս և տեղյակ չեն պահում համապատասխան մարդկանց իրենց հացադուլի վերաբերյալ, շատ վատ են վերաբերվում ու հնարավորություն չեն տալիս խնդիրն իրավասու մարմիններին հայտնել»,–գրում է ArmLur.am–ը։
Լրատվամիջոցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։
«Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:
Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից։ Պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի»,–ասել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նավիկյանը նշել է, որ հացադուլ հայտարարածների հետ պարբերաբար տարվում են բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի բացասական հետևանքների, իրենց կողմից ներկայացված հարցերը համապատասխան իրավական ընթացակարգերով լուծելու վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ նշված անձինք որևէ դիմում` ուղղված այլ մարմնի, չեն ներկայացրել։ Նավիկյանն ասել է, որր դիմումներ ներկայացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկը դրանք կուղարկի համապատասխան մարմիններին։