ՀՀ–ն նոր դեսպաններ ունի Ջիբութիում և Շրի Լանկայում. Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել

Վահագն Խաչատուրյան
Երկու դեսպաններն էլ նշանակվել են համատեղության կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը նոր դեսպաններ ունի Ջիբութիում և Շրի Լանկայում։ Դեսպաններ նշանակելու մասին համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Համատեղության կարգով Ջիբութիում դեսպան է նշանակվել Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը (նստավայրը՝ Ադիս Աբեբա), իսկ Շրի Լանկայում՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը (նստավայրը՝ Նյու Դելի)։
Նշենք, որ Հայաստանի և Շրի Լանկայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. փետրվարի 12-ին։ Իսկ 2019թ. մայիսի 22-ին դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի Հանրապետության և Ջիբութիի Հանրապետության միջև:
Վահե Գևորգյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ դեսպան