ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ դպրոցականները Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից մեդալներով են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկը
Սեպտեմբերի 1-8-ն անցկացված օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե (Գագիկ Գևորգյան, Քվանտ վարժարան) և բրոնզե (Ծովակ Եգորյան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) մեդալների։ Եվս երկու աշակերտներ արժանացել են գովասանագրերի։
Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկը
Նշենք, որ օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկը
Հիշեցնենք, որ 2023 թ. Հայաստանի թիմը ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալի։