ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց և կանանց հավաքականների կազմը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Թիմի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Նշենք, որ համաշխարհային 45-րդ օլիմպիադան կանցկացվի սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկրների մեջ վարկանիշով 17-րդ տեղում է, իսկ կանանց հավաքականը 184 երկրների մեջ՝ 11-րդ տեղում:
Առաջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին։