ԵՄ-ն շարունակում է ավելացնել զինված ուժերը․ արդեն կենտրոնացված է մինչև 32 հազար զինվորական

Պաշտոնյայի խոսքով՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պատրաստվում են ընդունել օտարերկրյա զորախմբեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Եվրամիությունը շարունակում է ավելացնել զինված ուժերը։ Այս մասին ВоенТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռեվենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շարունակվում է զինված ուժերի կուտակումը, մասնավորապես՝ եվրոպական տարածաշրջանում․ Եվրամիությունում արդեն տեսնում ենք մինչև 32 հազար զինծառայող ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից», - ասել է նա:
Ռեվենկոյի խոսքով՝ Լեհաստանը, Լիտվան և Լատվիան պատրաստվում են ընդունել օտարերկրյա զորախմբեր: Այդ կապակցությամբ Բելառուսը լարվածության մեղմացմանն ուղղված միջոցառումների շարք է առաջարկել, որին, սակայն, այդպես էլ պատասխան չի ստացել։