Էլինա Ավանեսյանն առաջին անգամ ընդգրկվել է WTA-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 50-յակում

Էլինա Ավանեսյան
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է լեհ թենիսիտուհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է իր դիրքը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված վարկանիշային աղյուսակում:
Նա զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը:
Սա Ավանեսյանի լավագույն արդյունքն է WTA վարկանիշում:
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է լեհ Իգա Շվենտեկը, երկրորդ տեղում ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) հաղթող Արինա Սոբոլենկոն է:
Հիշեցնենք` Կանանց թենիսի ասոցիացիան օգոստոսի 5-ին թարմացրեց Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը. նոր վարկանիշում նա նշված է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի ներկայացուցիչ:
Թենիսիստուհին օգոստոսի 8-ին Հայաստանի քաղաքացու անձնագիր ստացավ։