ՉԺՀ արտգործնախարարը կայցելի ՌԴ ԲՐԻԿՍ–ի գծով հանդիպմանը մասնակցելու համար. ԱԳՆ

Կողմերը կպատրաստվեն ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների 16-րդ հանդիպմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 11-12-ը ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Ռուսաստան կայցելի` մասնակցելու անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդպիմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Սեպտեմբերի 11-12-ը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հրավերով Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերով Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ երկրների բարձր ներկայացուցիչների 14-րդ նիստին», – հայտնել է դիվանագետը։
Նա հավելել է, որ «հանդիպման ընթացքում չինական կողմը կարծիքներ կփոխանակի ԲՐԻԿՍ գործընկերների հետ` կապված միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի, ինչպես նաև հիմնական միջազգային և տարածաշրջանային խնդիրների հետ»։
Բացի այդ, նրա խոսքով, կողմերը կպատրաստվեն ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների 16-րդ հանդիպմանը։
Հավելենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։