Չինաստանը կմասնակցի ՌԴ ԶՈւ–ի «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժություններին

Զորավարժությունների անցկացման և պարեկության հստակ օրը ՉԺՀ–ի պաշպանական գերատեսչությունը դեռ չի նշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ու Չինաստանի ժողովրդա–ազատագրական բանակի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսում կանցկացնեն հինգերորդ համատեղ պարեկությունը։ Չինաստանը կմասնակցի նաև Ռուսաստանում անցկացվող «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ–ի պաշտպանության նախարարությանը։
«ՌԴ ռազմածովային նավատորմն ու Չինաստանի ժողովրդա–ազատագրական բանակի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում կանցկացնեն թվով հինգերորդ համատեղ պարեկությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Չինաստանը կմասնակցի նաև ՌԴ ԶՈւ «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժություններին»։
Պուտինը հայտարարել է Չինաստանի հետ համատեղ զորավարժությունները շարունակելու պլանների մասին
Զորավարժությունների և պարեկության հստակ օրերը ՉԺՀ–ի պաշպանության նախարարությունը չի հայտնում։