ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։ Այս մասին ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս շարունակել տրամադրել Ալմաթիի հարթակը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար», – հայտնել են Տոկաևի մամուլի ծառայությունում։
Հիշեցնենք, որ մայիսի 10-11-ին Ղազախստանի միջնորդությամբ Ալմաթիում կայացան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։