Բանաձևը թույլ է տալիս գիտական և իրավական ձևակերպումներում ԼՂ-ում տեղի ունեցածը որակել ցեղասպանական գործողություններ․ Սուրեն Մանուկյան

Sputnik
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Լեռնային Ղարաբաղում 2022-23 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները որակել է ցեղասպանական գործողություններ։ Ճակատագրի հեգնանքով, բանաձևի քվերկության արդյունքը հրապարակվել է Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին։
Բանաձևը նշում է, որ Լաչինի միջանցքի փակումը ստեղծել էր կյանիք պայմաններ, որոնք հանգեցնելու էին էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացման: «Էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է` բռնի տեղափոխում և տեղահանություն»,– նշում է բանաձևը:
Այն մասին, թե ինչով է կարևոր միջազգային մասնագիտական այս համայնքի գնահատականը՝ զրուցել ենք Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ։