Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ դքսության իր պաշտոնակցի հետ երևանյան ասուլիսում խոստացել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված խաղաղության պայմանագրի կետերում հայ հասարակության համար տհաճ անակնկալներ չեն լինի։
Նա տեղեկացրել է, որ Երևանը Բաքվն է փոխանցել խաղաղության պայմանագրի 10–րդ խմբագրումը։ Դրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր։
Արարատ Միրզոյանը պատասխանել է Սյունիքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը հանձնելու մասին Sputnik Արմենիայի հարցին։