Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը որպես իրավական ակտ պետք է լուծարվի. Ալեն Սիմոնյան

Sputnik
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով Հայաստան-ԼՂ միջխորհրդարանական հանձնաժողովը՝ որպես իրավական ակտ, պետք է լուծարվի։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին հարցրել է` մտադի՞ր է արդյոք նա հանձնաժողովի նիստ գումարել։ Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ, ըստ նրա, երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ։