Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրնել է, որ Հայաստանի համար մեկ հերոսը հարկ վճարողն է։ Առանց հարկ վճարողի չի կարող լինել բանակ, զինվոր, նույնիսկ Ազգային հերոսի շքանշանը ստեղծվում է վճարված հարկերով։
Ըստ էության, Փաշինյանն անվիճելի ճշմատություն է ասում, բայց այս ձևակերպումների հետևում նրբորեն ստորադասվում են զենքը ձեռքին հարենիքն ու հողը պահելու, սիրելու արժեքները։ Ընդ որում, այս անգամ մեր պետության ղեկավարն այդ մասին խոսել է դպրոցականների հետ հանդիպմանը։ Դեռահասների, որոնք մի քանի տարի հետո զորակոչվելու են բանակ։
Նույն հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է իր գնահատմամբ պաթոսային ձևակերպումներին՝ ինչու Տավուշ աշխարհ, եթե կարելի է ասել Տավուշի մարզ։ Կամ ինչու պետք է դպրոցը տաճար լինի, կոթող կամ դարբնոց, կարելի է ուղղակի ասել, որ դպրոցը պետք է դպրոց լինի։
Հոգեբան Կարինե Նալչաջյանն այս հայտարարություններում գոյաբանական արժեքները զրոյացնելու վտանգ է տեսնում։