Արևմուտքը խոստումները չի կատարում, ՀՀ իշխանությունը գիտակցում է, որ ՌԴ-ից «երես թեքելու» դեպքում միայնակ կմնա․ Թաթուլ Մանասերյան

Sputnik
Եվրասիական տնտեսական միության 10-ամյակին նվիրված «Հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը կանցկացվի Երևանում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը։ Օրակարգում են լինելու ԵԱՏՄ տարածքում ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցման, դեղագործական շուկայում գնագոյացման խնդիրները, նաև՝ էներգակիրների ընդհանուր շուկայի հարցը, որի ձևավորման ժամկետը կարող է հետաձգվել։
Եվրասիական տնտեսական երևանյան համաժողովին ընդառաջ Sputnik Արմենիան զրուցել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։