ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զինուժի ԱԹՍ–ները հարձակվել են Բելգորոդի մարզի 4 բնակավայրերի վրա։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով` տուժածներ չկան»,– Telegram–ում գրել է մարզպետը։
Նա նշել է, որ Դրոնովկա գյուղում ԱԹՍ–ն ընկել է սեփական տան բակում կայանված «Գազելի» վրա», Նովոպետրովկա գյուղում հարձակման հետևանքով սեփական տուն է վնասվել, Մուրոմ գյուղում 2 անօդաչուները հարձակվել են մասնավոր առանձնատան վրա։ Մասլովա Պրիստան ավանում դրոնի հարձակման հետևանքով վնասվել են արտադրական ձեռնարկության շենքի ապակիները։
Տարածաշրջանի ղեկավարն ընդգծել է` հետևանքների մասին տեղեկությունը ճշտվում է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։