Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է Բելգորոդի մարզում գտնվող վառելիքի պահեստավորման տարածքի վրա

Ուկրաինական հարվածների հետևանքները Բելգորոդում. արխիվային լուսանկար
Հարձակման հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բելգորոդի մարզի Վոլոկոնովսկի շրջանում վառելիքի պահեստավորման տարածքի վրա, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստարանում: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա Telegram–ում գրել է, որ հրշեջ հաշվարկները հանգցնում են հրդեհը: Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ