Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեա

Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյան
Սեպտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք է մեկնել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Կորեա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Կորեա է մեկնել այսօր` սեպտեմբերի 8-ին։
«Այցն աշխատանքային է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ է մեկնել նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա Սեուլից պետք է մեկնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո և մի շարք հանդիպումներ ունենա: