Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Նովոգրոդովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Զինծառայողներ
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրոդովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նովոգրոդովկա բնակավայրն ազատագրվել է «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինայի զինուժը հրետակոծել է Բելգորոդի մարզի Նովայա Տավոլժանկա գյուղը. զոհեր կան