«Պատմական հանդիպում կլինի»․ Չանչարևիչը՝ «Նոա»–«Չելսի» ֆուտբոլային դիմակայության մասին

Օգնեն Չանչարևիչ
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի հոկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Նոայի» և Լոնդոնի «Չելսիի» միջև ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումը պատմական կլինի հայկական ֆուտբոլի համար: «Նոայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչն այդ մասին ասել է Мetaratings.ru–ին։
«Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Մեծ ոգևորությամբ ենք սպասում այդ խաղերին: Ցավում եմ, որ հայկական մյուս երկու ակումբները չկարողացան դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ: Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում Կոնֆերենցիաների լիգային: Խաղային օրացույցում ունենք թե՛ հզոր, թե՛ հավասարազոր մրցակիցներ: Մեկնարկային հանդիպումը տնային է չեխերի դեմ: Ամեն ինչ անելու ենք 3 միավոր վաստակելու համար», - ասել է դարպասապահը:
Նշենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, որտեղ կանցկացնի 6 հանդիպում ՝ 3-ական սեփական խաղադաշտում և արտագնա խաղում:
Սեփական հարկի տակ «Նոայի» մրցակիցներն են «Մլադա Բոլեսլավը» (Չեխիա), «Վիկինգուրը» (Իսլանդիա) և ԱՊՈԷԼ-ը, իսկ արտագնա խաղերում՝ «Ռապիդը» (Ավստրիա), «Չելսին» (Անգլիա) և «Բաչկա Տոպոլան» (Սերբիա): Խմբային փուլը կսկսվի հոկտեմբերին։
Հայաստանի հավաքականի պաշտպանը խոսել է Եվրոպայից ստացած հրավերների մասին